вторник, 17 декабря 2013 г.

Աչքի գույնը (մաս 1)

Աչքի գույնը շատ բան կարող է ասել մարդու մասին.հակվածություններ,թերություններ,բնավորության գծեր և այլն: Քննարկենք աչքի գույները և դրանց նշանակությունները:

Սև աչքեր ունեցող մարդիկ նախաձեռնող են, հասնում են այն ամենին, ինչ ցանկանում են կյանքում: Նրանք ունեն մեծ ինքնավստահություն և հսկայական  կամքի ուժ: Հավակնոտ և փառասեր են, միշտ ձգտում են աչքի ընկնել: Նրանք մեծ հաջողություն են վայելում հակառակ սեռի մոտ, մեծամասամբ ի շնորհիվ իրենց հայացքի, որի մեջ խորտակվում է նայողը: Սև աչքեր ունեցողները սիրատոչոր և կրքոտ բնավորություն ունեն: Սիրահարվելով այսպիսի մարդու դուք շրջապատված կլինեք սիրով և հոգատարությամբ: Նրանք կլանված են սիրով, և ոչ մի խոչընդոտ չի կարող նրանց կանգնեցնել` հասնել երկրպագության առարկային: Երբեմն նրանք կարող են առանց մտածելու անցնել ծառացած խնդրի լուծմանը, ինչը բացասական հետևանքների կբերի: Ուստի սև գույնի աչքեր ունեցողներին խորհուրդ է տրվում ավելի հանգիստ ընկալել կյանքն ու իրականությունը, զբաղվել սպորտով`ծախսելու համար էներգիայի հսկայական պաշարները, որով օժվտած են սև աչքեր ունեցող մարդիկ:

Կանաչ աչքեր ունեցողներն զգայուն, կարեկից և մեծահոգի մարդիկ են: Նրանց սերը բոլոր դեպքերում իսկական և կրքոտ է, նրանք միշտ հավատարիմ են  իրենց երկրորդ կեսին, սակայն երբեք չեն ների անհավատարմությունը և վիրավորանքը`անգամ ամենամոտ մարդուն: Իսկական ասպետները տարբերվում են աչքերի կանաչ գույնով: Նրանց սիրում են ընկերները` հավատարմության և փափուկ բնավորության համար: Նրանք շատ համբերատար են, կարող են ժամերով լսել խոսակցին: Կանաչ աչքերով մարդիկ ունեն մի շարք դրական հատկանիշներ ի տարբերություն ուրիշ գույնի աչքեր ունեցողների: Ըստ հոգեբանների, կանաչ աչքերով մարդիկ ամենահաջողակն են, քանի որ նախընտրում են հանգստությունն ու կայունությունը, սակայն սիրում են ճախրել երազներում: Շատ դժվար է հասկանալ կանաչ աչքերով մարդկանց, նրանք կարող են լինել և՛ լավ ընկերներ, և՛ սկզբունքային ղեկավարներ, և՛ հավատարիմ զուգընկերներ: Սակայն պետք չէ չարաշահել նրանց վստահությունը , այլապես նրանք կվերածվեն ուժեղ և խիստ թշնամու:

Անուղղելի ռոմանտիկ են երկնագույնաչքեր ունեցողները`պարզ, բայց ոչ պարզունակ բնավորությամբ: Նրանք ունեն իրենց ուրույն զգացմունքայնությունն ու հրապուրանքը: Կարող են ինքնամոռաց սիրահարվել և տրվել սիրեցյալին և՛ հոգով, և՛ մարմնով: Նրանք շատ շուտ են բորբոքվում և կորցնում են իրավիճակը` սառը դատելու կարողությունը: Ունեն շատ լավ զարգացած պարտքի զգացողություն, երբեք չեն մոռանա արված լավությունը: Նրանք հիշաչար և հակասական մարդիկ են, միշտ պայքարում են ճշմարտության համար,անգամ երբ սխալ են լինում: Անբեկանելի են որոշումներ ընդունելիս, երբեմն անգամ անընդունակ են հասկանալ դիմացինին: Երկնագույն աչքերով  մարդկանց խորհուրդ է տրվում սովորել երբեմն փոխզիջումների գնալ դիմացինի հանդեպ:

Комментариев нет:

Отправить комментарий